Tert.am-ը գրում է․

Ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը միանգամից երկու ռեկորդ է սահմանել: Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանի կողմից հրավիրված «Facebook-յան ասուլիսին» ասաց աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, նախկինում ոչ միայն նույն երկրից միանգամից երկու մարզիկ չէին նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը, այլ նաև տարբեր ժամանակներում հայր և որդի չեն եղել չեմպիոններ:

«Ես CNN-ից իմացա, որ առաջինը ես ու հայրս ենք, որ տարբեր ժամանակներում նույն սպորտաձևում դարձել ենք չեմպիոններ, այս ռեկորդը մենք գրանցեցինք»,- ասաց նա:

Արսեն Ջուլֆալակյանը պատմեց, որ չեմպիոն դառնալուց հետո գիտեր, որ Հայաստանում իրեն ջերմ են դիմավորելու, բայց ոչ այսչափ: «Սպասվածից ավելի ջերմ են ընդունում մարդիկ, չեք պատկերացնի ինչ խոստովանություններ են գալիս, շատ քիչ է լինում այնպիսի բան, որ 100%-անոց դրական արձագանք ես ստանում, դեռևս բացասական որևէ բան չեմ լսել»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ կփոխեր ՀՀ սպորտային քաղաքականության մեջ, նշեց, որ նախ պետք է ավելացվի սպորտին հատկացվող ֆինանսավորումը, ըստ նրա այսօր դա չափազանց քիչ է սպորտի զարգացման համար: «Խորությամբ ուսումնասիրելով խնդիրները կկարողանամ ասել, բայց հիմա միայն տեղյակ եմ ըմբշամարտից»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել