5580574763_47d76f584b_bGalaTV.am-ը գրում է.

Չնայած գիտության բոլոր ձեռքբերումներին, մինչեւ հիմա գոյություն ունեն ոչ քիչ «սպիտակ բծեր»: Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհրդավոր երեւույթներ եւ փաստեր, որոնք բացատրել գիտնականները այդպես էլ չեն կարողացել:

01. Վոյնիչի ձեռագրերը

Վոյնիչի ձեռագրերը ամփոփված են հնագույն գրքում, որը շարունակում է դիմադրել բոլոր վերծանողների փորձերին: Թվում է, թե այն ինչ-որ մեկի հիվանդ երեւակայության արդյունքն է կամ խաղը: Սակայն այն հստակ համակարգված գիրք է՝ կազմված տրամաբանական հաջորդականությամբ, օրինաչափությամբ եւ մանրամասն նկարազարդումներով: Սա իսկական լեզու է, ճիշտ է՝ նախկինում դեռ ոչ ոք չի տեսել: Եվ նման է, որ այն իսկապես իմաստ ունի, բայց ոչ ոք դեռ չի կարողացել հասկանալ այն:

Ահա մի հատված վերը պատկերված նկարի տեքստի թարգմանությունից՝ «… նրա բերանը մտցրեք թենիսի թիակը եւ դրեք նրան շատրվանի մեջ: Այնուհետեւ նրանով նկար նկարեք»: Չկա միանշանակ մի կարծիք այն մասին, թե ով է այն գրել, եւ նույնիսկ որտեղ է ձեռագրերը գրվել: Հարկ է ասել, որ ոչ ոք էլ չգիտե, թե ինչ նպատակով է այն գրվել: Ինչու՞ հանելուկը չեն կարողանում լուծել:

Կարելի է փորձել այն վերծանել, բայց դժվար թե ձեզ մոտ ստացվի: Զինվորական ծածկագրողներ, վերծանողներ, մաթեմատիկոսներ, լեզվաբաններ փորձել են վերծանել, բացահայտել իմաստը, բայց մնացել են ձեռնունայն: Ինչպես կարելի է գուշակել… բոլոր տարբերակներից առաջարկվել է շատերը՝ բավական խելամիտներից մինչեւ ամենահիմարները: Ինչ-որ մեկը ասել է, որ այս կոդը հնարավոր չէ բացահայտել, որովհետեւ անհրաժեշտ է դրա համար հատուկ բանալի: Ինչ-որ մեկն էլ կարծում է, որ սա պարզապես կատակ է: Որոշ մարդիկ էլ ասում են, որ սա գլոսսոլալիա է, այսինքն անկապ խոսքերից եւ բառակապակցություններից կազմված շարան, որը հատուկ է տրանսի մեջ գտնվող մարդկանց կամ հոգեկան հիվանդներին: Եթե դա իրոք այդպես է, ապա սերունդներին պարզելու հարց է, թե ինչ նպատակով է այն թղթին հանձնվել եւ ում կողմից:

02. Անտիկիթերիայի մեխանիզմը

Անտիկիթերիայի մեխանիզմը հանդիսանում է հնագույն եւ բարդ սարք եւ իրենից ներկայացնում է անտիկ ժամանակաշրջանի անալոգային հաշվիչ մեքենա, որը գտնվել է Հունաստանի ափերի մոտ՝ խորտակված նավի մեջ 1901 թ.-ին։ Սակայն վատ պահպանված լինելու և այլ բնօրինակներ չլինելու պատճառով սարքի նշանակությունը հասկացվել է միայն մեկ դար անց։ Սարքի ստեղծման ժամանակը թվագրվում է մ.թ.ա. 1-ին դարի առաջին քառորդում։ Սարքն ունի ատամնանիվներ եւ լիսեռներ, որոնք չեն հայտնագործվել դեռ հաջորդ հազարամյակում, մինչեւ մուսուլմանները եւ չինացիները սկսեցին հայտնագործել զանազան օգտակար իրեր: Ինչու՞ այս սարքի գաղտնիքը չեն կարող գուշակել: Առաջինը՝ չկա միասնական կարծիք այն մասին, թե ով եւ ինչու է ստեղծել այս մեխանիզմը: Համոզմունք կա, որ այն ստեղծվել է հույների կողմից, բայց լրջագույն հետազոտությունները, որոնք տպագրվել են զանազան հեղինակավոր ամսագրերում, փաստում են, որ սարքը պատրաստվել է Սիցիլիայում:

Սարքը կարծես թե պատրաստված է աստղագիտական հաշվարկներ կատարելու համար: Խնդիրը այն է, որ երբ այս սարքը գոյություն է ունեցել, այդ ժամանակ դեռ բացահայտված չէին ձգողականության եւ երկնային մարմինների շարժման օրենքները: Ուրիշ խոսքերով՝ անտիկիթերիայի սարքը նախատեսված էր այն բանի համար, ինչ այդ ժամանակ ոչ ոքի դեռ հայտնի չէր, եւ ինչ նպատակով որ այն կարող էր ծառայել (օրինակ նավերի նավիգացիայի համար), դեռ այդ ժամանակ ոչ ոք հաստատ ի վիճակի չէր գլուխ հանելու:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել