ՉԼ. Բորուսիան մեկնարկում է վստահ հաղթանակով. Բորուսիա – Արսենալ՝ 2:0 (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի կենտրոնական խաղերից մեկը կայացավ «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում, որտեղ Դորտմունդի «Բորուսիան» վստահ հաղթանակ տարավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Հայ լեգիոները ամենաակտիվներից մեկն էր խաղադաշտում եւ առնվազն երեք գոլային հնարավորություն ուներ: Միտված էր դարպասին, սակայն գոլի հեղինակ չդարձավ: Խաղասկզբում վիճելի դրվագ տեղի ունեցավ Մխիթարյանի մասնակցությամբ: «Արսենալի» տուգանային հրապարակում Արտետայի հետ պայքարում Մխիթարյան կորցրեց գնդակը. մրցավարը խախտում չնկատեց այդ դրվագում:

Թիմերի հայտացուցակները.

«Բորուսիա». Վայդենֆելեր(ավագ), Սուբոտիչ, Սոկրատիս, Շմելցեր, Դյուրմ, Կել,Բենդեր, Գրոսկրոյց, Մխիթարյան, Օբամեյանգ, Իմոբիլե:

Պահեստայիններ. Լանգերակ, Գինտեր, Բանդովսկի, Կագավա, Յոյիչ, Ամինի, Ռամոս:

«Արսենալ». Շչեսնի, Գիբս, Մերտեսակեր, Կոսելնի, Բելերին, Արտետա (ավագ), Ուիլշեր, Օզիլ, Ռեմսի, Ալեքսիս Սանչես, Ուելբեկ:

Պահեստայիններ. Օսպինա, Չեմբերս, Ռոսկիցկի, Օքսլեյդ Չեմբերլեն, Կասորլա, Պոդոլսկի, Քեմբել:

«Բորուսիա» - «Արսենալ»՝ 2:0

Գոլերը՝ Իմոբիլե 45, Օբամեյանգ 48:

 

 

Թիմերն ընդգրկված են D խմբում: Այս խմբի մյուս խաղում մրցեցին «Գալաթասարայը» եւ «Անդերլեխտը»: Բելգիական ակումբը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ:

«Գալաթասարայ» - «Անդերլեխտ»՝ 0:1

Գոլը՝ Պրաե 52

 

խումբ

1.«Բորուսիա» - 3 միավոր

2. «Անդերլեխտ» - 3

3. «Գալաթասարայ» - 0

4. «Արսենալ» - 0

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել