GalaTV.am-ը գրում է.

Սահմանը դեռևս չճշտված հանգամանքներում հատած և Ադրբեջանում գերության մեջ հայտնված 53-ամյա Սարգիս Անանյանի որդին՝ Նորայր Անանյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում իր անհանգստությունը հայտնեց, որն օր օրի ավելի է մեծանում։ Վերջինս նշեց, թե տեղեկություններ չունի, չեն կարողանում նորություններ իմանալ հոր մասին, ինչն ավելի է մեծացնում վախն ու անհանգստությունը։

Նորայր Անանյանը նշում է նաև, որ հորն ուղղված նամակ են գրել, որը, սակայն, դեռևս անպատասխան է, ոչ էլ տեղեկություններ են կարողանում ստանալ, թե հորը նամակը հասել է, թե ոչ․ «Գիտենք, որ նամակ փոխանցելու հնարավորություն կար, ես ինքս իմ ձեռքով նամակը գրել եմ։ Հիմնականում ընտանեկան հարցեր են, էդ բնույթի հարցեր էր։ Գրել ենք, որ պայքարում ենք, որ հնարավոր կլինի հետ բերենք իրեն։ Իսկապես ձգձգվելն ու էս նորություններ չլինելը անհանգստանալու լուրջ առիթ է, բայց դե ուրիշ ճար չունենք, էլ ինչ պետք է անենք…»:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել