Esem.am-ը գրում է․

Դերասանուհի Արփինե Իսրայելյանն ու ամուսինը՝ Ներսես Սեդրակյանը, երեկ նշել են ամուսնության 2 ամյակը: ESem.am-ի հետ զրույցում Արփինեն ասաց, որ օրվա մեծ մասն անցկացրել է նկարահանման հրապարակում:

Այնումենայնիվ, նա ժամանակ գտել է ամուսնու և հարազատների հետ նշելու տոնական օրը: «Նկարահանման հրապարակը ծնողներիս տան մոտ էր. ընթացքում ժամանակ գտա, նրանց տուն գնացի, որտեղ ինձ անակնկալ էր սպասվում: Ծնողներս, հորաքույրս և մորաքրոջս աղջիկն ինձ համար ծաղիկներ, նվերներ էին պատրաստել. նրանք շնորհավորեցին ինձ, միասին նշեցինք ու կրկին նկարահանման հրապարակ վերադարձա»,- ասաց դերասանուհին, ում երեկոյան էլ ամուսինն է տանը ծաղիկներով դիմավորել ու շնորհավորել:

 «Տուն գնալուց հետո Ներսեսի հետ չինական ռեստորան գնացինք, որտեղ էլ նշեցինք մեր ամուսնության երկու ամյակը»,-պատմեց Արփինեն և ավելացրեց, որ ռեստորանում հիշել են իրենց հարսանիքի օրը, անցած տարվա անակնկալն ու լավ ժամանակ են անցկացրել: Ըստ նրա՝ կարևորը անկախ զբաղվածությունից կարողացան նշել տոնական օրը: «Անցած երկու տարիների ընթացքում կայացել ենք որպես ընտանիք և միմյանց նկատմամբ պատասխանատվության զգացումն ավելի է մեծացել,- շեշտեց դերասանուհին և հավելեց,- Շատ երջանիկ եմ, որ Ներսեսի նման ամուսին ունեմ: Մեր կապը, սերը, հարգանքն ու ընկերությունը գնալով ավելանում է: Նրան շատ եմ սիրում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել