Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանը սեպտեմբերի 16-ին նշում է ծննդյան  32 ամյակը:

<<Այս տարի տարեդարձս դիմավորել եմ շատ պասիվ, քանի որ ծննդյան տրամադրություն ընդհանրապես չունեի և որոշել էի ծննդյանս օրը  չնշել.  ճիշտն ասած, այդպես էլ անում եմ: Փոքր խնդիրներ կային մայրիկիս առողջության հետ կապված, և արդեն այնքան էի վազվզել, հոգնել, որ նշելու համար էլ  ուժ ու տրամադրություն չունեի>>,- խոստովանեց դերասանուհին ArmStar.am-ի հետ զրույցում:

Դերասանուհուն առաջինը շնորհավորել են մայրիկն ու սիրելին: Նրանց կողմից ակակնկալ դեռ չի ստացել, բայց ինչպես նշում է. << Օրը դեռ առջևում է,  ընկերներիս էլ դեռ չեմ հասցրել տեսնել>> (ծիծաղում է):

Հաղորդավարուհու համար այս ծննդյան օրը  ոչնչով առանձնահատուկ չէ և կարծում է, որ տարեդարձի միջոցով տարեց տարի առավել հասունանում,  կյանքի փորձ ես ձեռք բերում և ուրիշ աչքերով նայում աշխարհին:

 Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել