Արթուր Ալեքսանյանը ՀՀ-ին երկրորդ ոսկին բերեց ըմբշամարտի ԱԱ-ից

PanARMENIAN.Net-ը գրում է.

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության խաղային վերջին օրը Հայաստանը ներկայացնող 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն` 50 վայրկյանի ընթացքում հաղթելով գերմանացի մարզիկին:

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում մարզիկի հայրը՝ մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, նշեց, որ սա երջանիկ պահ է թե ծնողի, թե մարզչի համար։

«Անբացատրելի է, պետք է ապրես այդ երջանկությունը, չեմ կարող բացատրել՝ ինչ եմ հիմա զգում։ Երկար էի սպասել այս հաղթանակին։ Անցած տարի Արթուրը ձեռքից բաց թողեց ոսկին, այս տարի արեց ամեն ինչ ու հաղթեց»։

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն իր հերթին նշեց, որ մարզիկների ելույթը «մեր ազգի ուրախությունն էր, պետք է ազգովի ուրախանանք»։

«Երկու ոսկե մեդալով վերադառնալը լուրջ հաջողություն է»,- ասաց նա։

Մինչև այդ Ալեքսանյանն առավելության էր հասել իրանցի, բելառուս, հունգարացի ու թուրքմենստանցի մարզիկների հանդեպ։

Երկու օր առաջ՝ սեպտեմբերի 12-ին, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը նույնպես ոսկի էր նվաճել։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել