1349910596_krazha-nevest-1-(1)

1in.am-ը գրում է.

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Ազատ Սևոյանի, Գևորգ Ասատրյանի, Նահապետ Մուրադյանի, Սուսաննա Հովակիմյանի գործի դատական քննությունը:

Այս քառյակը՝ Ազատ Սևոյանի գլխավորությամբ, մեղավոր է ճանաչվել կնոջ առևանգման համար:

32-ամյա Ազատն ընդհանուր իրավասության դատարանում իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունք տալուց:

Նախաքննության ժամանակ նա հայտնել է, որ Նուշիկին (անունը փոխված է) ճանաչել է երկար տարիներ:

2013 թվականի ամռանը քեռակնոջ՝ այս գործով ամբաստանյալ Սուսաննա Հովակիմյանի հետ երկու անգամ գնացել է Նուշիկենց տուն՝ նրա ձեռքը խնդրելու, բայց երկու անգամն էլ մերժվել է:

Իմացել է, որ Նուշիկն ամուսնանում է:

Գյուղի խոսակցություններից իմացել է նաև, որ Նուշիկն իր ընկերուհու հետ 2013 թվականի օգոստոսի 12-ին պատրաստվում է մեկնել Դիլիջան՝ հանգստանալու:

Ինքն իր ընկեր Արմեն Ստեփանյանի հետ նրանց հետևից գնացել է Դիլիջան:

Նուշիկն ու ընկերուհին «Դիլ-Հիլ» հանգստյան տանն են եղել: Ինքն ու ընկերը հանգստյան տան հարևանությամբ մի առանձնատուն են վարձակալել:

Իրենց սենյակի պատուհանը նայում էր հանգստյան տուն տանող ճանապարհին:

Մի ամբողջ օր ինքն ու ընկերը պատուհանից հետևել են Նուշիկին: Ինքը նրա հետ հանդիպելու հարմար պահ է փնտրել:

Օգոստոսի 14-ի կեսօրին տեսել են, որ Նուշիկն ու ընկերուհին տաքսիով ինչ-որ տեղ են մեկնում:

Իրենք էլ նախօրորք Երևանից կանչված Գևորգ Ասատրյանի «Օպել Աստրա» մեքենայով հետևել են նրանց:

«Ջուխտակ վանք» տանող ճանապարհին տեսել են, որ Նուշիկն ու ընկերուհին իջան մեքենայից:

Իրենք էլ են իջել: Ինքն Արմենին ասել է, թե հնարավոր է Նուշիկին առևանգի: Արմենը խորհուրդ չի տվել գնալ այդպիսի ծայրահեղ քայլի, բայցևայնպես, որպես հավատարիմ ընկեր, ասել է, թե ամեն դեպքում կանգնած է ընկերոջ թիկունքին և ուժերի սահմաններում կօգնի:

Ինքը վանքի մոտ մոտեցել է Նուշիկին, առաջարկել է, որ նա չեղյալ հայտարարի ամուսնությունը և իր հետ ամուսնանա:

Նուշիկը չի համաձայնել, ասել է, թե արդեն ամուսնացել է, ամուսնուց բաժանվել չի պատրաստվում:

Ժամը 16-ի սահմաններում ինքը Նուշիկին ու ընկերուհուն ճանապարհելու պատրվակով Արմեն Ստեփանյանի հետ նրանց նստեցրել է Գևորգ Ասատրյանի մեքենան: Վանաձոր քաղաքի խաչմերուկում Արմենի հետ որոշել են, որ իսկական ժամանակն է Նուշիկին փախցնելու:

Գևորգին ասել են, որ մեքենան քշի Վանաձորի ուղղությամբ:

Նուշիկի ընկերուհին փորձել է բացել մեքենայի դուռը և իջնել: Գևորգը կանգնեցրել է մեքենան: Նուշիկը ևս փորձել է իջնել: Ինքը նրան բռնել ու թույլ չի տվել:

Արմենն իջել է, մեքենայից իջեցրել է Նուշիկի ընկերուհուն, իրենք նրանց թողել ու մեքենայով գնացել են Վանաձորի ուղղությամբ:

Նուշիկը իրեն ու վարորդին բազմաթիվ անգամներ խնդրել է, որ իրեն հետ տանեն, բայց ինքը չի լսել:

Նուշիկը ոտքով հարվածել է մեքենայի հետևի ձախ դռան ապակուն, ապակին ջարդվել է:

Գևորգը հրաժարվել է ճանապարհը շարունակելուց, մեքենան կանգնեցրել է Գառգառ գյուղի հարակից դաշտամիջում:

Ինքը Նուշիկին իջեցրել է մեքենայից, զանգել է իր ընտանիքի անդամներին, որ իրենց հետևից ուրիշ մեքենա ուղարկեն:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել