liberia-wafrica-health-ebola-11in.am-ը գրում է.

Էբոլա մահաբեր տենդի բռնկումը, որը Արևմտյան Աֆրիկայում արդեն խլել է 1552 մարդու կյանք, Լիբերիայի բուժքույրերին ստիպել է մտածել նաև սեփական անվտանգության մասին: Բուժաշխատողները գործադուլ են սկսել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը և բարելավել վարակումից պաշտպանվելու միջոցները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Մոնրովիի հոսպիտալում գործադուլավորների ներկայացուցիչ Ջոն Տուգբեխը հայտարարել է, որ բուժքույրերն աշխատանքի չեն վերադառնա, քանի դեռ նրանց չեն հատկացրել անհատական պաշտպանության միջոցներ՝ պաշտպանական կոմպլեկտներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել