«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը շարունակում է հետաձգվել: Օրեր առաջ օգոսոտոսի 18-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել էր, թե ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը աշնանը կայցելի Հայաստան, նույնիսկ այցի ժամկետն էր նշել սեպտեմբերի 8-9-ը: Բայց երեկ պարզվում է՝ Մեդվեդևի այցը չեղյալ է համարվել:

«Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նախատեսված էր՝ Մեդվեդևի այցի ժամանակ ստորագրել ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը: Բայց քանի որ փաստաթղթի ստորագրումը հերթական անգամ հետաձգվում է, Մեդվեդևի այցն էլ չի կայանա: Մինչ այդ, սրվել են հարաբերությունները ԵՏՄ անդամ երկու երկրների ղեկավարների՝ Ղազախստանի նախագահ Նագարբաևի և ՌԴ նախագահ Պուտինի միջև. Նազարբաևը սպառնացել է լքել ԵՏՄ-ն»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել