Երեք երեխա զոհվել, ևս վեցը տուժել են անհայտ տղամարդու կողմից Չինաստանի դպրոցներից մեկում իրականացրած կոտորածի հետևանքով: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, ողբերգությունը կատարվել է սեպտեմբերի 1-ին Շիյան քաղաքում: Ոստիկանությունից հայտնել են, որ դպրոց է ներխուժել 40 տարեկանին մոտ մի տղամարդ: Նա դանակով վիրավորել է ութ երեխայի և մի մեծահասակի, հետո ինքնասպան եղել՝ թռչելով շենքի վերևի հարկից: Տեղի իշխանությունները դեպքի հետ կապված հետաքննություն են սկսել, տեղեկացնում է BBC-ին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել