Ladynews.am-ը գրում է.

Ներկայացնում ենք մի քանի պարզ հայտանիշ, որոնք մեծ հավանականությամբ վկայում են այն մասին, որ ձեր զուգընկերը ձեզ դավաճանում է:

Նա ավելի հաճախ է սկսել վեճեր հրահրել:
Եթե ձեր զուգընկերը սկսել է ավելի հաճախ վիճել, քան նախկինում էր, դա կարող է նշանակել, որ նա ինչ-որ բանում իրեն մեղավոր է զգում, սակայն միաժամանակ, փորձում է ողջ մեղքը ձեր վրա բարդել:

Նա իր սմարթֆոնին ավելի շատ ժամանակ է տրամադրում, քան ձեզ:
Եթե ձեր զուգընկերն անընդհար SMS-ներ ու հեռախոսազանգեր է ստանում անծանոթ մեկից և դա որևէ կերպ չի բացատրում, կամ բացատրում է շատ լղոզված, ապա դա շատ կասկածելի է:

Նա գեղեցիկ սեռի որոշակի ներկայացուցչի հասցեին սկսել է վիրավորական արտահայտություններ անել:
Դա կարող է ձեզ ապակողմնորոշելու համար արվել: Նա կարծում է, եթե ձեզ համոզի, որ այդ կինն իրեն դուր չի գալիս, ապա դուք ոչ մի կերպ չեք կասկածի, որ հենց նրա հետ է ձեզ դավաճանում:

Խուսափում է տեսողական հաղորդակցումից
Մարդիկ, ովքեր մեղքի զգացում ունեն կամ խաբում են զրուցակցին, դժվարանում են աչքերի մեջ նայել: Սա, ի դեպ, ամենաակնառու «ախտանիշներից» մեկն է:

Նա ձեզանից խուսափում է
Նախկինում դուք հաճախ էիք իրար հետ զրուցում և շատ բան միասին էիք անում, իսկ հիմա նա չի ցանկանում ձեզ հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Դա ոչ միայն դավաճանության հայտանիշ է, այլև այն բանի ապացույց, որ հարաբերություններն, ընդհանուր առմամբ, բացասական են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել