Esem.am-ը գրում է.

Այս ամառը տոնական էր ռուսաստանաբանակ երգիչ Արման Թովմասյանի համար: Տղայի՝ Միկայի մեկամյակին հաջորդել է երգչի ծննդյան տոնը: 32 ամյակը տոնող Արմանը մեծ ու ճոխ խնջույքների սիրահար չէ, այդ պատճառով այս տարի նույնպես նրա տարեդարձին ներկա են եղել միայն մտերիմ բարեկամներն ու ընկերները: Ըստ երգչի` հյուրերն իրեն անմոռանալի օր են պարգևել: «Սիրում եմ տոները մտերմիկ շրջապատում նշել, դրա համար մեծ միջոցառումներ չեմ կազմակերպում, իմ առիթներին ներկա են լինում միայն ամենամտերիմ հարազատներս»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Արմանը:

Խոսելով ծննդյան տոնին կապակցությաբ ստացած նվերներից ու անակնկալներից՝ երգիչը նշեց. «Այս տարի ծննդյանս օրը տարբերվել է նախորդներից, իմ ունեցած ամենահիշարժան օրերից մեկն էր: Ամենամեծ անակնկալը որդիս է մատուցել. նա այդ օրն առաջին անգամ քայլեց: Կինս էլ հաճելի անակնկալ էր պատրաստել, բայց դրա մասին կնախնտրեմ լռել :)»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել