Life.panorama.am-ը գրում է.

Յոգան նվազեցնում է վաղաժամ ծննդաբերությունների ռիսկը

Ուսումնասիրելով յոգայի ազդեցությունը ապագա մայրերի վրա՝ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, որ այն էապես նվազեցնում է տագնապային վիճակների և ընկճախտի առաջացման ռիսկը: Իսկ ընկճախտը, ինչպես հայտնի է, կարող է զգալի ազդեցություն թողնել պտղի և կնոջ առողջության վրա: Այսպես, դրա պատճառով շատ կանայք կորցնում են երեխային, մյուսները՝ վաղաժամ ծննդաբերում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Գիտնականները պնդում են, որ շնչառական և թուլացնող վարժությունների համակարգ հանդիսացող յոգան օգնում է խուսափել այս ամենից՝ առավել անվտանգ ու թեթև դարձնելով հղիության ընթացքը կանանց համար:

Մանչեսթերում անցկացված հետազոտություններին մասնակցել են առաջնեկին սպասող 59 կանայք: Նրանց մի մասը ութ ամիս շարունակ զբաղվել է յոգայով, իսկ մյուսները միայն պարբերաբար հանդիպել են բժշկի հետ: Արդյունքում պարզվել է, որ յոգայի միայն մեկ սեանսը բավարար է, որ կնոջ մոտ լարվածությունը նվազի 30 տոկոսով, իսկ ընկճախտը՝ 14:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել