Lragir.am-ը գրում է.
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 8-ին չի այցելելու Հայաստան, դրանք նախնական ժամկետներ են եղել, գրաֆիկի հետ կապված խնդիր կա, եւ Մեդվեդեւի այցի ժամկետները դեռ կճշտվեն:
Սեպտեմբերը ռուս բարձրաստիճան դեմքերի այցերի համար շատ հետաքրքիր ամիս է դառնում: Նախ հայտարարվում է այցի հավանականության մասին, հետո այցը չեղյալ է հայտարարվում: 2012-ի սեպտեմբերին էլ ասվում էր, որ Պուտինը պետք է այցելեր Հայաստան՝ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի առաջին զորավարժությանը մասնակցելու համար, բայց այցը տեղի չունեցավ: Իսկ պատճառը, իհարկե ոչ ֆորմալ, այն էր, որ անակնկալ կերպով տարածաշրջան եւ նաեւ Հայաստան էր այցելում ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ռասմուսենը, որի տարածաշրջանային այցի մասին կարծես թե նախապես չէր հայտարարվել: 
Հետաքրքիր է, որ Մեդվեդեւի այցի փաստացի չեղյալ լինելը նույնպես տեղի է ունենում ՆԱՏՕ հետ կապված իրադարձության ֆոնին: Այս անգամ խոսքը սեպտեմբերի 4-5-ը կայանալիք ՆԱՏՕ Վեհաժողովի մասին է: 
Վեհաժողովում չի բացառվում տարածաշրջանում ՆԱՏՕ ներկայության վերաբերյալ կարեւոր որոշումների կայացում, կապված Վրաստանի հետ: 
Այդ պայմաններում Մեդվեդեւը Հայաստան գա, որ ի՞նչ անի: Հայաստանում ի՞նչ պետք է քննարկի Մեդվեդեւը: Եվրասիական միությանն անդամակցության հարցե՞ր: Ռուսաստանն այդ հարցերը քննարկում է Բելառուսի եւ Ղազախստանի հետ, ու միգուցե ավելի շատ Ադրբեջանի, քան Հայաստանի հետ: Իսկ Բելառուսն ու Ղազախստանը Պուտինին ոչ մի կերպ թույլ չեն տալիս ԵԱՏՄ առնվազն լիարժեք ձեւակերպումը համարել ավարտված: 
Մեդվեդեւն իհարկե Պուտինի հանձնարարությամբ էր գալու Հայաստան, իսկ Պուտինը այժմ շատ զբաղված է Ուկրաինայով, քանի որ այնտեղ իրադարձությունները կարծես թե սկսել են առավել արագ զարգանալ: Պուտինը ռուսական հեռուստաընկերությամբ կոչ է արել Ուկրաինայի իշխանությանը բանակցություն սկսել Ուկրաինայի հարավ-արեւելքի պետականության վերաբերյալ:
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել