Lurer.com-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը որոշում է կայացրել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին առաջիկա խաղերին դաշտ դուրս չբերել:

Պորտուգալացին կունենա 18-օրյա ընդմիջում, որի ընթացքում ձեռք կբերի օպտիմալ մարզավիճակ:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն դեռևս ամբողջությամբ չի ապաքինվել ծնկի վնասվածքից և մինչմրցաշրջանային մարզումներին միացել է թիմակիցներից ավելի ուշ:

Ֆուտբոլիստը բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադի» և «Ատլետիկոյի» դեմ կայանալիք խաղերը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել