Life.panorama.am-ը գրում է.

Հաղորդավար Ջիմի Քիմելի անակնկալը՝ Ջենիֆեր Էնիսթոնին (տեսանյութ)

Հայտնի «Friends» հեռուստաշոուի շնորհիվ մեծ համբավ ձեռք բերած դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն անհավանական գեղեցիկ անակնալի է արժանացել հաղորդավար Ջիմի Քիմելի կողմից:

Բանն այն է, որ Ջինի Քիմելն իր երեկոյան թոք շոուի շրջանակներում հյուրընկալել էր Ջենիֆեր Էնիսթոնին, ապա խոստովանելով, որ ինքը «Friends» հեռուստաշոուի մեծագույն երկրպագուն է, դերասանուհուն հրավիրել է մի տաղավար, որը կահավորված է եղել այնպես, ինչպես «Friends» հեռուստաշոուի տաղավարներից մեկը:

Այս անակնկալին հաջորդել է երկրորդը: Պարզվում է՝ Ջիմին իր հաղորդամնն էր հրավիրել նաև այս նույն հեռուսատաշոուի մյուս երկու կերպարները մանմնավորած դերասանուհիներին, ում հետ միասին նրանք փորձեցին մի փոքրիկ էպիզոդ բեմականացնել:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել