Life.panorama.am-ը գրում է.

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթևեկություն վերականգնվել է

Կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի երթևեկությունը օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է, հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից: 

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ թեթև մարդատար ավտոմեքենաներին Վերին Լարս սահմանային անցակետով թույլատրում են մաս-մաս հատել սահմանը: Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենաներ արդեն հատել են սահմանը: Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 31-ից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել