dr_2781494b1in.am-ը գրում է.

Սիցիլիացի բժիշկը ունենալով 9 տարվա ստաժ՝ աշխատել է ընդամնեը 15 օր: Ինչպես ասում են քննադատները, այդ դեպքը հերթական անգամ մերկացրել է Իտալիայի պետական ոլորտի անարդյունավետությունը՝ գրում է RT-ն:

Ներկայում բժիշկը, որին հաջողվել է գտնել նման անցք, գտնվում է հետաքննության տակ: Հաղորդվում է, որ նա հարկատուների փողերի հաշվին ապրել է 2005-ից:

2005-ից նա անցել է ուսուցում պետբյուջեի հաշվին: Վերադանալով աշխատանքի հոկտեմբերի վերջին՝ բժիշկը միանգամից խնդրել ու ստացել է վճարովի արձակուրդ մինչև հաջորդ տարվա մայիսը:

Այդ ժամանակ նա ընդամենը 15 օր էր աշխատել հիվանդանոցում, ինչից հետո հիվանդացել է մինչև 2009-ի հուլիսը, հայտնում է The Telegraph-ը:

Դրանից հետո նրան տեղ է հատկացվել համալսարանի ուսումնական կուրսում, որտեղ շարունակել է սովորել ու ստանալ աշխատավարձ մինչև 2014թ. հունիսը:

Բացի այդ՝ հաղորդվում է, որ բժիշկը ներկայում իբր թե ծրագրում է ստանալ դոկտորական աստիճան մինչև 2016 թվականը:

50-ամյա բժիշկը, որի անունը չի հրապարակվում, ասել է, որ ԶԼՄ-ների քննադատությունը և իրեն ուղղված մեղադրանքն անարդար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել