Life.panorama.am-ը գրում է.

Հետաքրքիր փաստեր մանգոյի մասին

Մանգոյի գիտական անվանումը մանգիֆերա հնդկական է: Այն հայտնի է մարդկությանն ավելի քան 4 հազար տարի: Պտուղն աճում է Հնդկաստանում, որտեղից էլ արտահանվում է այլ երկրներ: Այն աճեցնում են պլանտացիաներում: Մրգի տեսակից է կախված դրա չափսերը: Վայրի մանգիֆերայի պտուղները սննդում չեն օգտագործում: Այն սկիպիդարի համ ունի և շատ թելիկներ: Բնության մեջ կա մանգիֆերայի ավելի քան հազար տեսակ:

Մանգոյի փայտանյութն այրել չի կարելի, քանի որ այն թունավոր նյութեր է արտազատում: Թունավոր են նաև նրա տերևները: Սակայն մանգիֆերայի կեղևն օգտակար է: Դրա մեջ հայտնաբերվել է նյութ, որը դանդաղեցնում է քաղցկեղային բջիջների աճը: Դեղնականաչավուն միրգը պարունակում է շատ վիտամիններ, շաքար և շատ քիչ քանակությամբ թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու, խաղողաթթու): Իսկ հասած պտուղը շատ հյութալի է և բուրումնավետ: Թթու պտուղը պիտանի է միայն ամչուր համեմունքի և չոր փաթիլների պատրաստման համար: Այս պտուղները խորհուրդ չի տրվում ուտել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել