Tert.am-ը գրում է.

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի պատվիրակությանը, որը գլխավորել է խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն: 

Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը և Բալթյան երկրներից միակն է, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը: 

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորել է բարեկամության խմբերի դերը: Նա բարձր է գնահատել Լիտվայի խորհրդարանում Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը՝ նշելով, որ պատմական այս քայլով Լիտվան վերահաստատեց, որ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով է և ժողովրդավարության ու ազատության վեհ արժեքների կրող: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել