Հայոց ցեղասպանության և Ղարաբաղի մասին պատմող ֆիլմերի պատճառով թուրքական ավիաուղիները հրաժարվել են հովանավորել կինոփառատոնըYerkir.am-ը գրում է.

Կոսովոյի Պրիզրեն քաղաքում ամեն տարի տեղի է անունում DokuFest կինոփառատոնը: Այս տարի ևս 13-րդ անգամ կայացած և մեկ շաբաթ տևած կինոփառատոնի փակումը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին: Հայտնի է դարձել, որ կինոփառատոնում հայերի ֆիլմերի համար հատկացված հատուկ բաժնում ներկայացվելիք ֆիլմերի պատճառով թուրքական ավիաուղիները հրաժարվել են հովանավորել կինոփառատոնը:   Ըստ «Ակօս»-ի՝ կինոփառատոնի ժամանակ ցուցադրվել են Նիկոլ Բեզջյանի «կոշիկներս Պոլիս ձգեցի», Վարդան Հովհաննիսյանի «Պատերազմի և խաղաղության միջև մնացած մարդկանց պատմությունները» և նման այլ ֆիլմեր: Լսելով Բեզջյանի ֆիլմում Հայոց ցեղասպանության և Հովհաննիսյանի՝ Ղարաբաղի մասին պատմող ֆիլմերի մասին՝ թուրքական ավիաուղիները հրաժարվել են հովանավորել կինոփառատոնը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել