cid5BWkctjgAURExVRGT4CKBX11in.am-ը գրում է.

Եվրոպայի 2016թ. առաջնության Դանիա-Հայաստան ընտրական հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել խաղի օրը՝ ժամը 14:00-ից (Դանիայի ժամանակով), «Պարկեն» մարզադաշտի մերձակայքում գտնվող տոմսարկղից:

Հայ երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի D տրիբունայի D1 սեկցիան: Տոմսերի արժեքն է 250 դանիական կրոն (33,5 եվրո):

14:30-ից սկսած Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները կարող են հավաքվել Դանիայում Հայաստանի դեսպանատան մոտ և միասին ուղևորվել դեպի մարզադաշտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել