Life.panorama.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու) այն հանրային դեմքերից է, ով  ոչ միան անտարբեր չէ իր երկրում ու քաղաքում կատարվող իրադարձությունների նկատմամբ, այլև  չի խուսափում բարձրաձայն արտահայտել սեփական կարծիքը: Սոցիալական ակտիվության ջատագովներից մեկը լինելով՝ նա այսօր Facebook սոցցանցում ինչ-որ չափով նպաստում է հանրային կարծիքի ձևավորմանը: Life.panorama.am-ը Լուլուի հետ զրուցել է նրան մտահոգող խնդիրների, համացանցում լայն քննարկման արժանացած որոշ  հարցերի, հաղորդավարուհու կին, մայր տեսակի և այլ թեմաների շուրջ:

-Այս ամառ հասցրե՞լ եք հանգստանալ:

-Եղել է, որ երկրից դուրս եմ եկել, բայց ոչ հանգստի մեկնելու նպատակով: Ես չեմ սիրում  այն հանգիստը, որը  չի համատեղվում աշխատանքի հետ: Ի դեպ,  մի քանի  օր ազատ էի և այդ ընթացքում ահավոր նյարդային է, ու  ոչ ոք չէր հասկանում պատճառը (ծիծաղում է):

-Հետաքրքիր է՝ առաջին անգամ եմ նման բան լսում…

-Ես սիրում եմ օրվա մեջ ինքս ինձ հետ մենակ մնալ, բայց եթե դա տևի օրեր, կարող է ծանր հետևանքներ ունենալ (ծիծաղում է):

-Դուք երկար տարիներ է, ինչ աշխատում եք ռադիոյում, արդեն որոշ առումով ծանոթ եք մեր ազգաբնակչության  ճաշակին. ի՞նչ երաժշտություն են հայերը հիմնականում նախընտրում:

-Մեր ժողովրդի ճաշակը շատ տարբեր է և բևեռացված:  «Ռադիո Վանն» արդեն ունի ձևավորված լսարան, բայց չեմ կարող այդ տպավորությունը կազմել մեր ռադիոլսողներով միայն: Ամեն դեպքում, հետևելով այսօրվա իրականությանը, կարող եմ ասել, որ ունենք շատ բծախնդիր հանդիսատես և հակառակը...Ես ընտրել եմ այդ բծախնդիր ռադիոլսողի, հեռուստադիտողի հետ աշխատելու ուղին:

-Հայ կատարողներից ու՞մ երգերն եք լսում:

-Մենք ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր underground-ում են, իրենց գործունեությունը ծավալում են ակումբներում:  Կառանձնացնեմ Սրբուհի Սարգսյանին՝ Սրբուկին, Սուրեն Առուստամյանին,  The Beautified Project –ին: Հաճույքով լսել եմ  Empyray-ին, Տիգրան Պետրոսյանին, օրերս  եթերում հնչեցրեցինք Հայկոյի հին երգերից մեկը, մտածում էի, թե ինչ գեղեցիկ երգեր ունի նաև այդ սերունդը:  Վերջերս յուրահատուկ վերաբերմունք է ձևավորվել Անդրեի նկատմամբ, ով ունի շատ էմոցիոնալ ստեղծագործություններ…Փառք Աստծո, մենք մեր ձեռքի տակ ունենք լավ մատերիալ, որ կարելի է «պտտեցնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել