«Թերևս ունեք նախնական դիտարկումներ՝ որքանով կատարվել են ձեր պահանջները. հայտարարությամբ ամրագրված «վերջնաժամկետը»՝ սեպտեմբերի 30-ը, սարերի հետևում չէ, և արմատական փոփոխություններ այդ ընթացքում դժվար թե արձանագրվեն։ 

Պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի այս հարցին, ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը նշեց. «Դուք ճիշտ եք՝ արմատական փոփոխություն դժվար է ակնկալել, բայց իմ կողմից կոռեկտ չի լինի առանց քառյակի կամ քառյակի ձևաչափից դուրս ամփոփել և գնահատական տալ։ Նորից եմ ասում՝ քառյակը պետք է քննարկի և որոշում կայացնի։ 

Ընդամենը շատ մոտավոր կարող եմ ասել՝ կան հարցեր, որտեղ դրական ընթացք կա, բայց կան բազմաթիվ հարցեր, որտեղ որևէ առաջընթաց չի գրանցվել։ Կարծում եմ, շուտով քառյակը կհավաքվի՝ օրը չենք որոշել, բայց ենթադրում եմ, որ նիստը չի ուշանա, և մեր առաջիկա անելիքների մասին կխոսենք նիստից հետո»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել