«Հերթով տարբեր տեսչությունների, վարչությունների ու ՊՈԱԿ-ների ղեկավարներ «ինքնակամ» դիմումներ են գրում ու ազատվում աշխատանքից: Այս ընթացքում նա հասցրել է ազատվել Հիդրոերկրաբանական մոնիտորինգի ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Պապոյանից, Ջրային ռեսուրսների գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանից, իրավաբանական վարչության պետ Գարիկ Սարոյանից:

Վերջինս, ի դեպ, անգործ չի մնացել ու անմիջապես տեղափոխվել է նախկին նախարար Արամ Հարությունյանի մոտ աշխատանքի: Նախարարության հին աշխատակիցները, սակայն, ազատված պաշտոնյաների հարցում խոստովանում են, որ այս կադրային «ջարդը» հիմնականում արդարացված է՝ նրանցից ոմանք իրենց տեղում չէին, նորմալ չէին աշխատում և այդ պաշտոններին հայտնվել էին նախկին նախարարի հետ ունեցած մտերմության շնորհիվ»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել