Թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. 

«Նորմալ է, երբ մարդը պայքարում է իշխանափոխության կամ «իշխանապահության» համար: Նորմալ չէ, երբ քեզ շանտաժով և «բարոյական բնույթի» սպառնալիքներով փորձում են մասնակից դարձնել այդ պայքարին: Չէ որ Հայաստանում կարող են լինել մարդիկ, որոնց կարծիքով դա ամենակարևոր և ամենասկզբունքային հարցը չէ: Եվ պարտադիր չէ, որ այդպես մտածող մարդիկ լինեն վատ քաղաքացի:

Նորմալ է, որ մարդը լքել է իր հայրենիքը և այլ երկրում գտել է կամ փորձում է գտնել իր բարեկեցությունն ու երջանկությունը: Նորմալ է, երբ նա ցավով է խոսում կամ գրում իր հայրենիքի խնդիրների մասին: Նորմալ չէ, երբ նա փորձում է մեզ համոզել, որ իր քայլը միակ ճիշտ ընտրությունն է, իսկ նրանք, ովքեր մնացել են Հայաստանում, կամ ստրուկ են, կամ թալանչի կամ հիմար:

Նորմալ է, երբ մարդիկ ինչ-որ բան չեն սիրում, չեն ընդունում և ցանկանում են փոխել: Նորմալ չէ, երբ նրանք կուրանում են ատելությունից և թշնամանում են ողջ աշխարհի հետ»,–գրում է թերթի խմբագիրը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել