Shamshyan.com-ը գրում է.

Օգոստոսի 22-ին, մայրաքաղաքի սիրված վայրերից մեկում՝ Կարապի լճի շրջակայքում, ասեղ գցելու տեղ չկար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երևանյան ամառ 2014» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում առաջին անգամ կազմակերպված Երևանի գարեջրի փառատոնն էր: Միջոցառման նպատակն էր մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին ներկայացնել և ծանոթացնել հայկական գարեջրի առանձնահատկություններին, ինչպես նաև մեկ հարթակի ներքո համախմբել հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին: Միջոցառմանը ներկա քաղաքացիները նկատեցին, որ այն կայացած է ու կատակում էին՝ «լավ է, որ պապաների անուղղելի զավակներից չկային, հակառակ դեպքում խմելու էին, կոկոնները տաքացնեին ու երևակայեին, թե ծովն իրենց ծնկներից է»:

Ֆոտոշարքն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել