Հակաբիոտիկների ազդեցությունն օրգանների վրա . երբ և ինչպես ընդունել դրանքAroxj.am-ը գրում է.

Հաճախ խոսվում է այն մասին,  որ հակաբիոտիկների ընդունման պատճառով առաջանում է դիսբակտերիոզ և օրգանիզմի միկրոֆլորայի խանգարում: Սակայն դա այնքան էլ այդպես չէ: Հակաբիոտիկի օգտագործման 5-7  օր տևող կուրսը այնքան լուրջ չի ազդում մարդու օրգանիզմի վրա, որպեսզի միկրոֆլորայի շտկման համար լրացուցիչ դեղորայքի անհրաժեշտություն լինի: Հակաբիոտիկը վնասակար մանրէների հետ միասին ոչնչացնում է նաև կենսաբանական միջոցներում պարունակվող  օգտակար բակտերիաները: Բացի այդ, վնասակար մանրէների ոչնչացումից հետո օրգանիզմն արագորեն վերականգնվում է՝ առանց լրացուցիչ միջամտությունների: Դրա համար պետք է ընտրել ճիշտ հակաբիոտիկ և հետևել ընդունման ցուցումներին: Անհրաժեշտ է  նաև հետևել սննդակարգին, քանի որ կաթնային և բուսական մթերքները ստեղծում են բարենպաստ միջավայր առողջության վերականգնման համար: Այսպիսով, Aroxj.am-ը պատմում  է, թե ինչպես ճիշտ ընդունել հակաբիոտիկները  և ներկայացնում դրանց ազդեցությունը օրգանների վրա:

Ազդեցությունը օրգանների վրա  

Թյուր կարծիք կա, որ հակաբիոտիկները վատ ազդեցություն են ունենում  լյարդի և երիկամների վրա:  Առողջ լյարդն ունակ է չեզոքացնել դեղամիջոցի տոքսինները, այնպես որ նրա համար հակաբիոտիկների ընդունման մեկ կուրսը վտանգավոր չէ: Իսկ առողջ երիկամները հակաբիոտիկների լուծվող տարբերակները դուրս են բերում մեզի միջոցով: Որոշ մասնագետներ նշում են,  որ հակաբիոտիկները բացասաբար են ազդում հեշտոցի միկրոֆլորայի վրա:  Սակայն դա այդքան էլ այդպես չէ, քանի որ հակաբիոտիկի ազդեցությունը հեշտոցի լորձաթաղանթի վրա այնքան էլ մեծ չէ: Միկրոֆլորան միշտ տատանվում է և դրա վրա ազդում են ոչ միայն հակաբիոտիկները, այլև նույնիսկ ինտիմ օճառի օգտագործումը: Եթե հակաբիոտիկները ճիշտ են օգտագործվում, ապա դրանք միկրոֆլորայի փոփոխությունների վրա չեն ազդում, իսկ առաջացած շեղումներն արագ վերականգնվում են: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել