Երիտասարդը պատմում է «Սառցե դույլ» ակցիայի իրական նպատակի մասին (տեսանյութ)Life.panorama.am-ը գրում է.

Վերջին շրջանում աշխարհում լայն տարածում է գտել «Սառցե դույլ» ակցիան, որի մասնակիցները սառը ջուր են լցնում իրենց վրա, այն նկարահանում և տեղադրում համացանցում՝ նշելով այն մարդկանց անունները, որոնք ևս պետք է այդ կերպ վարվեն:

 

Ակցիային մասնակցում են աշխարհռչակ երգիչներ, ֆուտբոլիստներ ու այլ հայտնի դեմքեր: Այն տարածվել է նաև սովորական մարդկանց շրջանում, սակայն նրանցից քչերը գիտեն, թե որն է այս ակցիայի իրական նպատակը:
 
Էնթոնի Գարբաջալը որոշել է բոլորին մի տեսանյութ ներկայացնել և տալ բոլոր հարցերի պատասխանները: Ակցիայի նպատակն է ուշադրություն հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա ՝ Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ, որի ախտանիշներից են ախտանիշերից են կարկամումը, մկանների լարումը և ցնցումները, որոնք ի վերջո բերում են ոտքերի և ձեռքերի թուլացման և ոչ պարզ, աղավաղված խոսքի): Այն մարդիկ, ովքեր չեն ընդունում մարտահրավերը, ապա պետք է գումար նվիրաբերեն «ALS Association»-ին, որը պայքարում է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ հիվանդության դեմ և նման ակցիայով փորձում է հանրության ուշադրությունը գրավել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել