Tert.am-ը գրում է.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության Բյուրականի բանակավայր, շրջեց տարածքում և ծանոթացավ պայմաններին ու սկաուտների առօրյային:

Հայաստանում արդեն 24-րդ անգամ է անցկացվում համահայաստանյան բանակումը, որին մասնակցում է ավելի քան 300 12-17 տարեկան սկաուտ Երևանից ու մարզերից: Օգոստոսի 18-ից 23-ը սկաուտներն իրենց առօրյան անցկացնում են Հայաստանի ազգային սկաուտական շարժում «ՀԱՍԿ» հասարակական կազմակերպության Բյուրականի բանակավայրում:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության պատասխանատու մարմնի անդամ Հրաչյա Շմավոնյանը՝ 2011 թ-ին Կառավարության որոշմամբ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությանը հատկացվել է մեկ հա լրացուցիչ հողատարածք, որը նախատեսված էր բանակավայր կառուցելու համար:

«Այստեղ 4 տարին մեկ Հայ մարմնակրթության ընդհանուր միության (ՀՄԸՄ) հետ կազմակերպում են համա-ՀՄԸՄ-ական սկաուտական բանակումներ, և վերջինը տեղի ունեցավ այս տարի՝ օգոստոսի սկզբին, որին մասնակցեց 800 սկաուտ աշխարհի շուրջ 18 երկրից: Կառուցելով այս բանակավայրը՝ մենք կարողացանք այդքան սկաուտ ընդունել, բայց ընդհանուր առմամբ՝ մենք արդեն կարող ենք ընդունել հազար սկաուտի, բարելավել ենք մեր պայմանները: Ծրագրի մեկենասներն են եղել Նախագահը և «Փյունիկ» հիմնադրամը: Այս բանակավայրը նախատեսված է վրանային պայմանների համար, առօրյա կարիքների համար բոլոր պայմանները կան»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել