Tert.am-ը գրում է.

Մասնագիտական անկողմնակալ վերլուծություններով հայտնի իտալական Osservatorio Balcani e Caucaso պարբերականն իր էլեկտրոնային կայքէջում անգլերեն և իտալերեն լեզուներով հոդված է հրապարակել «Օգոստոսյան էսկալացիան Լեռնային Ղարաբաղում» խորագրով, որտեղ առանձին բաժնով անդրադարձ է կատարել նաև Կարեն Պետրոսյանի ողբերգական մահվանը:

«Վերջին բախումները Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծում՝ Լեռնային Ղարաբաղի սահմանին, 20 զոհի պատճառ են դարձել՝ Եվրոպայում նոր բաց հակամարտության սպառնալիք առաջացնելով:

Դաժան օգոստոսին, երբ ողբերգական լուրերը գալիս էին մեկը մյուսի ետևից՝ Իրաքից Ուկրաինա, Սիրիայից Գազայի հատված, քչերն են ուշադրություն դարձրել Լեռնային Ղարաբաղին: Մինչդեռ այն, ինչ տեղի է ունեցել վերջին շաբաթներին, սրել է իրավիճակը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմի մթնոլորտ ստեղծելով և վտանգելով 1994-ին կնքված հրադադարի պայմանագիրը», - ասվում է պարբերականի հոդվածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել