SportStarphotoSportStar.am-ը գրում է.

Sport-Express-ի լրագրող Եֆիմ Շաինսկին Գերմանիայի մեկնարկելիք առաջնության վերաբերյալ իր վերլուծական հոդվածում անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Չնայած նախորդ մրցաշրջանում ցուցադրած ոչ այնքան կայուն խաղին՝ Մխիթարյանը մշտապես հայտնվում էր հիմնական կազմում։ Եվ իր երկրորդ առաջնությունը Գերմանիայում հայ հարձակվողական ոճի կիսապաշտպանը սկսում է «Բորուսիայի» առաջատարներից մեկի կարգավիճակում։ Բացի այդ, այս տարի կտրուկ ավելացրել է Օբամեյանգը. վերջին խաղերում նա և Հենրիխն ահեղ ռմբարկուական դուետ են կազմել, որի արդյունքում դորտմունդյան ակումբի երկրպագուներն արդեն առաջվա պես այնքան էլ չեն տխրում Լևանդովսկու կորստի համար», – գրում է մարզական կայքի լրագրողը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» իր առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անց է կացնելու օգոստոսի 23-ին՝ ժամը 20։30-ին։ Դորտմունդցիների մրցակիցն այդ խաղում կլինի Լևերկուզենի «Բայերը»։ «Դորտմունդ» – «Բայեր» խաղն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել SportStar.am կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել