pic_13582857771in.am-ը գրում է.

Ello տեսաալիքը, որն արտոնագրված երաժշտական տեսահոլովակներ է ներկայացնում YouTube-ով, աշխատանքի 4 տարվա ընթացքում ունեցել է ավելի քան 1 մլրդ դիտում: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ello-ում նշում են, որ վերջին տարվա ընթացքում ալիքի խոշոր գործընկերների՝ երաժշտական հոլովակների իրավատերերի եկամուտն աճել է 20%-ով: Ընկերության գործընկերների ընդհանուր եկամուտը 4 տարում կազմել է ավելի քան 700,000 դոլար: Այդ ընթացքում ծառայությունում գրանցվածների թիվը հասել է 1,6 մլն-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել