Araratnews.am-ը գրում է.

Այսօր Վաշինգտոնում կայացած հատուկ մամլո ասուլիսի ժամանակ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չակ Հեյգելը նշել է, որ ԱՄՆ-ը աշխատում է «Իսլամական պետություն» սուննիական ծայրահեղական խմբավորման դեմ երկարաժամկետ պայքարի ռազմավարության վրա: «Մենք սպասում ենք, որ «Իսլամական պետությունը» զորքերի վերախմբավորումից հետո նոր հարձակումներ կիրականացնի, և ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը ավարտված չէ: Մեր նպատակները պարզ են՝ պաշտպանել ամերիկյան քաղաքացիներին, «Իսլամական պետության» դեմ պայքարում աջակցել Իրաքի ուժերին և միավորել միջազգային ջանքերը հումանիտար ճգնաժամի վերացման հարցում», – շեշտել է Հեյգելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել