Operativ.am-ը գրում է.

Պատահում է, որ մարդ արթնանում է լավ տրամադրությամբ, սակայն օրվա ընթացքում վրա է հասնում հոգնածությունը, քնկոտությունը և տրամադրության անկումը: Դա շուտ արթնանալու անհրաժեշտության արդյունքն է: Հաճախ մարդիկ, ովքեր բավարար չափով չեն քնել աշխատանքային օրերին, փորձում են այն կոմպենսացնել հանգստյան օրերին քնելու միջոցով: Սակայն դա չի փրկում, նշվում է The Times of India պարբերականում:

Տվյալ խնդիրը դարձել է արդիական հատկապես վերջին տասնամյակներում: Մարդիկ տառապում են աշխատանքի վայրի ճնշումներից, պառկում են ուշ ժամի, արթնանում՝ վաղ: Միջինում կորում է նախատեսված քնից 40 րոպե: Եվ այն ունենում է երկարատև հետևանք: Օրինակ՝ հնարավոր է քաշի ավելացում: Ի դեպ, զգալի քանակի՝ նվազագույնը 1-2 կիլոգրամ մեկ շաբաթվա ընթացքում: Խախտվում է «ներքին ժամացույցը», նկատվում է տրամադրության անկում և մարդում տանջում է մշտական քաղցը: Այսպիսով՝ ամեն ժամի խախտումը մեծացնում է ճարպակալման ռիսկը 33%-ով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել