20144146234112580_201in.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքային դատարանը հինգշաբթի 18 մարդու 10 ամսից մինչև 25 տարվա բանտարկության է դատապարտել ահաբեկիչներին ֆինանսավորելու մեղադրանքով, տեղեկացնում է ITAR-TASS-ը։

Ինչպես հաղորդել է Մամուլի սաուդյան գործակալությունը, դատապարտյալներին վերագրվում է տեղեկության հավաքում թագավորության տարածքում ապրող արտասահմանցիների մասին և զենքի ու պայթուցիկ նյութերի անօրինական պահում։ Դատապարտյալների ազգության մասին չի հաղորդվում։

Քուվեյթում գրոհայինների համար տեղեկության հավաքման կասկածանքով հինգշաբթի ձերբակալվել է ևս մի մարդ, որը ներառված է ԱՄՆ-ի սև ցուցակում։ Խադջաջ Ֆահդ Խադջաջ Մուհամեդ Սահիբ ալ-Աջմին կալանքի է վերցվել օդանավակայանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել