putin_obama_rtr_img_5GalaTV.am-ը գրում է.

Ռուսաստանի հետագա մեկուսացումը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն կկորցնի ավելի շատ, քան ձեռք կբերի: Միացյալ Նահանգների դաշնակիցները Եվրոպայում արդեն բախվել են լուրջ տնտեսական կորուստների հետ «Պուտինին կանգնեցնելու» փորձերի արդյունքում: Ռուսաստանի ու նրա արևելյան գործընկերների հարաբերությունների վատթարացման հետագա քայլերը կարող են խախտել ուժերի հավասարակշռությունն Ասիայում ի վնաս ԱՄՆ-ի: Ճապոնիայի թուլացումն ու ռուս-չինական հարաբերությունների ամրապնդումը դժվար թե հանդիսանում են այն դրական արդյունքները, որոնց հետ հույսեր են կապում Սպիտակ Տանը:

Այսպիսի կարծիքով Foreign Affairs ամսագրի էջերում հանդես են եկել Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի փորձագետներ Իլայ Ռատներն ու Էլիզաբեթ Ռոզենբերգը:

Վերջին պատժամիջոցների վերաբերյալ հայտարարելուց հետո ամերիկյան դիվանագետներն այցելել են Չինաստան, Ճապոնիա, Սինգապուր և Հարավային Կորեա, որպեսզի ասիական գործընկերներին համոզեն աջակցել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշման գործողություններին: Սակայն որքանո՞վ է դա շահավետ հենց ասիական երկրների համար:

«Ռուսաստանի առևտրի ծավալը Չինաստանի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի հետ կազմում է Ռուսաստան-ԵՄ առևտրի ծավալի 45 տոկոսը:  Սակայն «Ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանի երկրների մեծամասնությունը՝ ներառյալ ամերիկյան դաշնակիցներ Ավստրալիան ու Հարավային Կորեան, քիչ են հետաքրքրված Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ կիրառելու հարցում: Մոսկվայի հետ հարաբերություններում Ուկրաինայի ճակատագիրն ուղղակի չի մտնում նրանց գերակայությունների մեջ: Հարավային Կորեան ոչ միայն գնահատում է Ռուսաստանին որպես առևտրային կարևոր գործընկերոջ, այլ նաև որպես ԿԺԴՀ միջուկային ծրագրի շուրջ վեցակողմ բանակցությունների մասնակցի: Պեկինն իր հերթին ոչ միայն չի ցանկանա միանալ, այլ ակտիվորեն կընդդիմանա պատժամիջոցներին»,- ասվում է հոդվածում:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել