h_50981381Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի գործող արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երկրի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրվել է Թուրքիայի վարչապետի պաշտոնում: Այսօր Անկարայում նման որոշում է կայացվել կուսակցության կենտրոնական գործադիր մարմնի նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ թուրքական կառավարության գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 10-ին հաղթանակ էր գրանցել երկրում տեղի ունեցած առաջին նախագահական ուղղակի ընտրություններում: Իսկ վերջերս երկրի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, որ հենց Դավութօղլուն կգլխավորի «Արդարություն և զարգացումը», իսկ ապա և կզբաղեցնի Թուրքիայի վարչապետի աթոռը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել