10610580_10152429428278751_4270026381293082740_n1in.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» խմբավորման ջիհադական գրոհայինները, որոնք ցուցադրաբար սպանել են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին, նրա համար 132 մլն դոլարի չափով փրկագին են պահանջել, տեղեկացնում է նրա նախկին գործատեր Globalpost ինտերնետ պարբերականը։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ լրագրողի ընտանիքը նրա մահից մի շաբաթ առաջ էլեկտրոնային հաղորդագրություն էր ստացել առևանգողներից։ Նամակում նշվում էր, որ Ֆոուլին սպանվելու է ի հատուցումն «Իսլամական պետության» գրոհայինների բազաներին ամերիկյան ավիացիայի հարվածների։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ջեյմս Ֆոուլիի սպանությունն անվանել էր դաժանություն, որը ցնցել է ամբողջ աշխարհի մարդկանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել