aris naljiGalaTV.am-ը գրում է.

«Թուրքերը ցանկանում են մինչ 2015 թվականը քայլ առաջ տանել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Սակայն դրանում դերակատարում ունենալ չի կարող Դավութօղլուի նշանակումը վարչապետի պաշտոնում, որովհետև նա հաջող արտգործնախարար չէր կոնկրետ այս հարաբերությունների առումով, և չեմ կարծում, որ կլինի և հաջող վարչապետ: Այսինքն նա որևէ ազդեցություն ունենալ չի կարող թուրք-հայկական հարաբերությունների մի քայլ հետ կամ առաջ անելու այդ գործընթացի վրա»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  Ստամբուլի IMC հեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավար, պոլսահայ լրագրող Արիս Նալջին՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, թե Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը երկրի վարչապետի պաշտոնում կնշանակի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: Լրագրողն ընդգծեց՝ ամեն դեպքում պետք է սպասել, սակայն համոզմունքը մեկն է՝ Հայաստանի առաջ տնտեսական դռներ բացելով Թուրքիան Ցեղասպանության հարցը լուծել չի կարող:
«Ինչպես նշեցի, Թուրքիան ցանկություն ունի փոխել Հայաստանի հետ հարաբերությունները: Սակայն միայն այդ ձևակերպումն է, որ մինչ այսօր կա, որովհետև ամեն ինչ մնում է նույնը՝ դուռը դեռևս փակ է: Այո, նման ցանկություն կա՝ Թուրքիան ուզում է Հայաստանին բացել տնտեսական դուռը, բայց դա իհարկե կարվի, ըստ իս, որոշակի միտումով՝ ուղղված Ցեղասպանության ճանաչման այդ գործընթացին»: Ըստ պոլսահայ լրագրողի՝ Թուրքիայի կառավարությունը միանշանակ ուզում է այդ հարաբերություններն օգտագործել:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել