pic_757cd09682bdb20d892fff6211e7d39d1in.am-ը գրում է.

«Կունգ-ֆու պանդա» մուլտֆիլմի ռեժիսորը մտադիր է անիմացիոն կատակերգություն նկարահանել, որի սյուժեն հիմնված է լինելու Նոյի ու տապանի մասին բիբլիական պատմության վրա, հայտնում է The Hollywood Reporter-ը:

Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի Unified Pictures-ը: Սպասվում է, որ ֆիլմը էկրաններ կբարձրանա 2016-ին:

Ինչպես գրում է պարբերականը, հեղինակները ծրագրում են Նոյի մասին պատմությունը ներկայացնել տապանում ապրող կենդանիների տեսանկյունից, այլ ոչ թե նրա:

Սյուժեն կառուցվելու է մրջնակեր Գիլբերթի շուրջ, որը դառնում է կենդանիների խմբի ղեկավար ու բերում է նրանց մինչ ջրհեղեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել