a1087a42-289a-11e4-_754253c1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում սպերմայի մոտ 500 էլիտար դոնոր դարձել է ավելի քան 6 200 երեխայի կենսաբանական հայր, գրում է The Times-ը՝ հղում անելով Մարդու բեղմնավորման և սաղմնաբանության վարչությանը (HFEA):

Թերթը նշում է, որ այդ տղամարդկանցից յուրաքանչյուրը առնվազն 10 դեպքում հաջող դոնոր է եղել, ընդ որում՝ էլիտար խմբից 15 բրիտանացի հիմա 20 և ավել երեխայի հայր են:

Ամեն տարի Բրիտանիայում դոնորական սպերմայով բեղմնավորման ճանապարհով ծնվում է մոտ 1 000 երեխա: Մինչև 2005թ. դոնորները կարող էին պահել իրենց անձի գաղտնիությունը, բայց 2005թ. Հետո, նոր օրենսդրության համաձայն, երեխաներին իրավունք է վերապահվում ճանաչել իրենց կենսաբանական հոր անձը, նշում է The Daily Mail-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել