Life.panorama.am-ը գրում է.

Ի՞նչ անակնկալ է մատուցել Աստղիկ Ալավերդյանի ամուսինը՝ նրա ծննդյան տոնի առիթով

Երեկ հաղորդավարուհի, դերասանուհի Աստղիկ Ալավերդյանը մտերիմներից և տարբեր երկրներում բնակվող  ընկերներից ու ծանոթներից ծննդյան 28-ամյանի առթիվ այնքան շատ բարեմաղթանքներ է ստացել, որ մինչև այս պահը դրանց տպավորությունների ներքո է: «Ես մանուկ ժամանակ շատ չէի սիրում իմ ծննդյան օրերը, խուսափում էի դրանցից, իսկ հիմա՝ ոչ, քանի որ գիտակցում եմ, թե որքան քաղցր բան է կյանքը, երևի, նաև այն պատճառով, որ տարիքիցս դեռ չեմ վախենում»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Աստղիկը:

Նա պատմեց, որ այսօր իրեն առաջինը շնորհավորել է ամուսինը՝ դերասան, ռեժիսոր Նարբե Պողոսյանը: «Նրա արած անակնկալն իսկապես ինձ շատ է ուրախացրել, ամուսինս հղի կնոջ փորիկով ու երեխայի ոտքով տորթ էր պատվիրել, որն ինձ հաճելիորեն զարմացրեց, չէի մտածել, որ կարելի է այդպիսի տորթ պատվիրել»,-իր ուրախությամբ կիսվեց հաղորդավարուհին: Քանի որ Աստղիկը հղիության վերջին ամսում է, ծննդյան խնջույքը որոշել է կազմակերպել հայրական տանը՝ նեղ ընտանեկան շրջանակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել