19cf2292e0888291350d957e31d_prevGalaTV.am-ը գրում է.

Գիտնականները պնդում են, որ ձմերուկը հատապտուղ է, բայց այս զարմանալիորեն համեղ մթերքի սիրահարների համար դա այնքան էլ կարեւոր չէ: Եթե ​​ցանկանում եք մի քանի զարմանալի ու հետաքրքիր փաստ  իմանալ ձմերուկի  մասին, ապա շարունակեք կարդալ…

Ձմերուկը մեծացնում է մտավոր ներուժը

Արդյոք գիտե՞ք, որ ձմերուկը կարող է օգնել մեծացնել մարդու մտավոր ներուժը: Բանն այն է, որ ձմերուկը В6 վիտամինի հիանալի աղբյուր է համարվում, որը կենսական նշանակություն ունի ուղեղի նորմալ գործունեության համար: Բացի այդ, այս համեղ մրգի ջրի քանակը (տոկոսային հարաբերությամբ)  ճիշտ նույնքան է, որքան մեր գլխուղեղում:

Ձմերուկն  ունի ջրի բարձր պարունակություն

Ձմերուկն ունի ջրի շատ բարձր պարունակություն: Ըստ USDA-ի` ձմերուկը 91,5 տոկոսով ջրից է բաղկացած, ինչը նշանակում է, որ այս պտուղը կարող է մարդուն օգնել խուսափել ջրազրկումից: Ամեն օր ձմերուկ ուտել կամ ձմերուկի հյութ խմել`  ահա ամենահամեղ միջոցներից մեկը, որը կօգնի այս շոգ ամռանը խուսափել ջրազրկումից:

Ձմերուկը 40%-ով ավելի շատ լիկոպին է պարունակումքան հում լոլիկը

Մի բաժակ ձմերուկը 1,5 անգամ ավելի շատ լիկոպին է պարունակում, քան մի մեծ թարմ լոլիկը: Լիկոպինը հզոր հակաօքսիդանտ է, որն օգնում է կանխել ազատ ռադիկալների տարածումը, որոնք վնաս են հասցնում օրգանիզմի բջիջներին եւ կարող է բարելավել իմունային համակարգը: Բացի այդ, ձմերուկը հզոր հակաօքսիդանտ է, եւ դրա օգտագործումը կարող է նվազեցնել օրգանիզմում քաղցկեղի առաջացման վտանգը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել