Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը, անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին և առկա մարտահրավերներին, ասաց, թե մեզանում հավկուրության երևույթ կա՝ չտեսնել իրականությունն իր դժվարություններով ու ողբերգականութամբ: «Կոնսոլիդացիայի կարիքը վաղուց կար. առանց կրակոցի էլ տեսնողները տեսնում էին երկրի գահավիժումը: Սակայն իշխանություններն իրենց ապաշնորհ վարքով, ընդդիմությունն էլ իր թերմտածված շարժումներով ծվեն-ծվեն ջլատեցին, քայքայեցին արցախյան շարժումից մնացած մեր հավաքականությունը»,– ասում է նա:

-Պարո՛ն Պեպանյան, Հայաստանի համար ծանր ու խառն այս վիճակում, երբ մի կողմից սահմանին կրակոցներ են, ԵՏՄ-ին անդամակցել-չանդամակցելու հարցը կա, սոցիալական ծանր վիճակ է, մյուս կողմից էլ ոչ իշխանական ուժերի քառյակն է «արձակուրդ» վերցրել, իսկ ՍԴ-ն էլ բարեփոխումների փաթեթն է վերցրել ու մարզերով պտտվում, սա համարժե՞ք արձագանք է այդ մարտահրավերներին:

- Իշխանություններն ապրում են հայլուրային Հայաստանում, որտեղ ամեն ինչ երանելի է: Ընդդիմությունն էլ արդեն քանի տասնամյակ ապացուցում է, որ անկարող է գտնել իրականությունը որոշող պատճառներն ու իրավիճակից ելքը:

-Սահմանին պարբերաբար կրակում են: Հասարակության շրջանում անհանգստության մթնոլորտ կա: Կոնսոլիդացիա պե՞տք է, և եթե՝ այո, ապա արդյո՞ք սա ուտոպիա չէ:

-Կոնսոլիդացիայի կարիքը վաղուց կար. առանց կրակոցի էլ տեսնողները տեսնում էին երկրի գահավիժումը: Սակայն իշխանություններն իրենց ապաշնորհ վարքով, ընդդիմությունն էլ իր թերմտածված շարժումներով ծվեն-ծվեն ջլատեցին, քայքայեցին արցախյան շարժումից մնացած մեր հավաքականությունը: Կոնսոլիդացիան, իհարկե, ուտոպիա չէ: Քչերը կհավատային, թե հայերը կարող էին համախմբության այնպիսի վառ օրինակ ցույց տալ, ինչպես եղավ 1988-ին: Տեսականորեն հիմա էլ է հնարավոր ցնցել հայությանը: Բայց դրա համար նոր որակի առաջնորդների կարիք կա, ովքեր տեղյակ կլինեն հայության իրական պատմությանը, աշխարհում նրա ունեցած դերին ու դրա հետ մեկտեղ կգտնեն դեպի հայի սիրտ տանող ուղին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել