1181-630x4721in.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները պատրաստվում են ձմերուկից վառելիք ստեղծել: Նրանց կարծիքով՝ դա հիանալի միջոց է բերքի փրկության համար, որի 40 տոկոսը տարեկան կորում է:

Գիտնականների տվյալներով՝ ամեն տարի փչանում է մոտ 360 հազար տոննա ձմերուկ՝ աշխարհում բերքի 40 տոկոսը: Ձմերուկ վերամշակող գործարանի կառուցումը կարող է սկսվել մոտ ժամանակներս՝ փոխանցում է Myjane պորտալը:

Բիոէթանոլը ծրագրվում է արտադրել կենսազանգվածից: Դա թույլ կտա փոխհատուցել համաշխարհային պաշարի 15 տոկոսը և շնորհիվ դրա նվազեցնել այդ նպատակներով եգիպտացորենի և հացահատիկի կիրառումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել