1406547595_saa.gif1in.am-ը գրում է.

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համար հեռակա կարգով որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:

Համանման որոշում է ընդունվել արդարադատության նախկին նախարար Զուրաբ Աբաշիձեի, պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլիի, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի նկատամբ:

Նրանք բոլորը մեղադրվում են «Իմեդի» հեռուստաընկերության և գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի մի մասի անօրինական յուրացման մեջ:

Սաակաշվիլին, Ադեիշվիլին և Կեզերաշվիլին գտնվում են արտերկրում, իսկ Մերաբիշվիլին և Ուգուլավան՝ վրացական բանտում:

Դատախազությունը մտադիր է Սաակաշվիլիի և նրա կառավարության նախկին նախարարների դեմ հետախուզում հայտարարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել