Aravot.am-ը գրում է.

Սանկտպետերբուրգյան «Սպիտակ գիշերների աստղերը»՝ միջազգային փառատոնից մինչեւ հայաստանյան ատեստացիա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը երկրորդ տարին անընդմեջ հրավեր է ստանում մասնակցելու Սանկտ Պետերբուրգում Վալերի Գերգիեւի կողմից անցկացվող «Սպիտակ գիշերների աստղերը» միջազգային երաժշտական փառատոնին: 2013թ. Մարիինյան թատրոնում իրենց արվեստը ցուցադրեցին Երեւանի օպերային թատրոնի մեներգիչները՝ տեղի նվագախմբի ընկերակցությամբ, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Վերջերս էլ, 22-րդ անգամ անցկացվող «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոնում Երեւանի օպերային թատրոնի բալետային խումբը՝ տեղի նվագախմբի հետ, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, ներկայացրեց Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը, որը 40 տարի առաջ բեմադրել է թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը: Մարիինյան թատրոնում հիշյալ բալետը բեմադրել է Տատյանա Անիսիմովան՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, սակայն պրեմիերան կայացել է Պերմում՝ թատրոնի էվակուացիայի պատճառով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել