Խորհրդավոր երեք վեցյակը, որով Հայտնության մեջ Հակաքրիստոսն է նշված, խելքահան է արել մարդկանց դեռ վաղուց: Ում ասես, որ չէին կապում այս չարագուշակ թվի հետ. եւ Նապոլեոնին, եւ Ստալինին, եւ Հիտլերին…

Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է. հարկավոր է միայն պատկերացնել դարաշրջանը, երբ հայտնվել էր Հովհաննեսի Հայտնությունը:

 

 

 

Սատանայի թիվը

12622

Ըստ պատմաբանների` Հայտնությունն, ամենայն հավանականությամբ, ստեղծվել է Հռոմի կայսր Գալբեի օրոք, որը կառավարել է 68-69 թվականներին. տեքստում ասվում է վեցերորդ թագավորի մասին (հրեաներն այդպես էին կոչում Հռոմի տիրակալներին, որոնց հպատակներն էին նրանք համարվում): Այդ ժամանակաշրջանի քրիստոնյաները խորապես հավատում էին, որ ժամանակի վերջը` Ապոկալիպսիսն արդեն մոտ է, քանի որ Քրիստոսն ասել է. երբ նա կվերադառնա, նրան գիտեցողներից որոշ մարդիկ դեռ կենդանի կլինեն: Քրիստոնյաների ակնկալիքները չարդարացան. հավանաբար Հիսուսը նկատի ուներ անմահ Հավերժական հրեային (Ahasuerus), ով հրաժարվել էր օգնել իրեն Գողգոթայի ճանապարհին եւ դրա համար դատապարտվել առանց հանգստի թափառելու աշխարհով մեկ մինչեւ երկրորդ գալուստը: Իսկ Ապոկալիպսիսին սպասում էին օրեցօր, ուստի փորձում էին «հաշվարկել» Հակաքրիստոսի թեկնածուներին Հովհաննեսի ժամանակակիցների մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել